Եղվարդի քաղաքապետի որդու կողմից վրաերթի ենթարկված 64-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունԵրևան-Զովունի ավտոճանապարհին մարտի 6-ին Եղվարդի քաղաքապետի կողմից վրաերթի ենթարկված 64-ամյա Ժենյա Վարդանյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: