Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. Աբրահամյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում:
Նրանց պահանջը շատ պարզ է` պարզաբանել, թե ո՞վ է շարունակելու զբաղվել անհետ կորած մեր հայրենակիցների հարցերով (հումանիտար բանակցություններով) և ի՞նչ ազդեցություն է ունենալու ԱԱԾ նոր ղեկավարի նշանակումը անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի առումով:
Սրանից բացի, մարդիկ պահանջում են, որպեսզի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն անձամբ գա հանդիպման` պարզաբանի վիճակը և տա իրենց մտահոգող հարցերի պատասխանը»:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram