Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Շիրակացու անվան ճեմարանում բացվել է «Ճախրող թևեր» խորագրով ցուցահանդես

Հասարակություն

«Ճախրող թևեր». այսպես է կոչվում Շիրակացու անվան ճեմարանում բացված ցուցահանդեսը ,որտեղ ներակայացված են ճեմարանի ուսուցիչների ու մանկավարժների, տարբեր ծառայությունների շուրջ քսան աշխատակիցների հարյուրից ավելի աշխատանքներ: Ինչպես ասում են` ներկայացված աշխատանքները կգոհացնեն տարբեր ճաշակ և նախասիրություն ունեցող մարդկանց: Հիրավի, ճեմարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում կողք-կողքի ցուցադրված են գեղանկարչական գործեր, տիկնիկներ ու հելյունով կատարված աշխատանքներ, կավից ու մետաղից պատրաստված զանազան իրեր ու առարկաներ, ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքներ: Բնական է, որ ցուցահանդեսը նվիրված է կանանց միջազգային օրվան` Մարտի 8-ին:

Ցուցահանդեսի բացմանը նախորդեց հաճելի մի անակնկալ, ինչը մեկ անգամ ևս հավաստեց, որ ճեմարանականներն ապրում են մեկ միասնական ընտանիքով, որ սյատեղ տիրում է ջերմ ու մտերմիկ մթնոլորտ: Ճեմարանի մուտքի մոտ դասի կամ աշխատանքի եկողներին դիմավորում էին մի խումբ բարձրդասարանցիներ և… բակ մտնող յուրաքանչյուր կնոջը կամ սանուհուն մատուցում էին մեկական փունջ գարնանային ծաղիկներ`մանուշակ, ձնծաղիկ և այլն: Մարտիության ավանդությունն այս անգամ այսպես դրսևորվեց…

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ասաց ցոցւահանդեսի նախաձեռնողը`Ճեմարանի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը, նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարը ծագել է հանպատրաստից: Պարզապես, ճամարանում հաճախակի կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների ժամանակ մեկ-մեկ ցուցադրվում էին նաև աշխատակիցների ձեռքի աշխատանքներից: Մեր հարցումներից պարզվեց, որ ճեմարանում կան երկու տասնյակի չափ աշխատակիցներ, ովքեր ազատ ժամերը սիրով տրամադրում են ձեռքի աշխատանքին: Եվ որոշվեց այս տարվա Մարտի 8-ը նշանավորել մեր ուսուցիչների աշխատանքների ցուցադրումով: Ինչպես տեսնում եք, թե ցուցանմուշներն են շատ ու հետաքրքիր, թե այցելուները:

Մեր թղթակիցը որոշեց թռուցիկ էքսկուրս կազմակերպել ցուցահանդեսի վերածված ճեմարանում: Իրոք, միայն դրվատանքի ու հիացմունքի խոսքեր կարելի է ասել տեխնոլոգիայի ուսուցիչ Վիկտոր Սումբաթյանի, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մանվել Կարապետյանի, դիզայներ Սիլվա Հարությունյանի, Նունե Վարդանյանի գործերի մասին, ովքեր ներկայացրել էին իրենց մի շարք աշխատանքներ, կատարված յուղաներկով, ջրաներկով, լինոփորագրությամբ, նկարներ, որտեղ պատկերված են հայրենի բնությունը, զանազան դիմանկարներ: Առանձնակի դրվատանքի է արժանի Սիլվա Հարությունյանի «Սրբ Մաթևոս» մանրանկարը`իսկը Թորոս Ռոսլինյան գլուխգործոց:

Տնտեսական մասի աշխատակից, վարպետ Լևոն Սարգսյանն իրեն հատկացված «ցուցափեղկում» կախել էր հինգ մեծադիր քանդակադրոշմ /չեկանկա/: Դրանցում պատկերված էր Հայոց Արարատ լեռը, մյուսում`վարպետի հոր`ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սուրեն Սարգսյանի դիմանկարը`պատրաստված տարբեր գույնի լինոլիումի կտորներից «Կուժով աղջիկը» և այլն: Ճեմարանականները մինչ այդ ծանոթ էին գրադարանի վարիչ Ռուզաննա Եղիկյանի ձեռքի աշխատանքներին: Նրա կերտած կտորե տիկնիկներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեր ազգային տարազը`սկսած Արևմտյան Հայաստանի որոշ գավառների տարածքներից, ավարտված հին թիֆլիսեցու տարազներով: Հետաքրքիր էր նաև նրա «Բարեկենդան» ծառ-տիկնիկը:

Այցելուները հետաքրքրությամբ էին ուսումնասիրում հայոց լեզվի ուսուցչուհի Անի Պապոյանի «պարապ վախտի խաղալիքները»: Իսկ դրանք բազմազան էին ու բազմերանգ`իքեբանայի նմուշներ, տարբեր գույնի հուլունքներից պատրաստված զարդեղեն, նորածին երեխայի գեղեցիկ բարուր: Մեղքս ինչ թաքցնեմ, այդ պահին ես ափսոսացի, որ նորածին երեխա չունեի, հակառակ դեպքում այդ բարուրը կխնդրեի տիկին Անիից: Ոչ պակաս հետաքրքիր էր պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Անտոնյանի մուլինե թելատեսակից «կարած» երեք բնանկարները: Նարինե Դավթյանին ճեմարանականները ճանաչում են ո րպես երգի դասատուի: Բայց, որ նա կավից պատրաստած հիանալի գործեր ունի, շատերի համար անսպասել էր: Այս ցուցահանդեսում նա ներկայացրել էր կավից պատրաստված մի քանի աշխատանք`նուռ, հայուհիներ, տարբեր չափի դեկորատիվ ափսեներ, անգամ մի շատ գեղեցիկ կրիա, աթոռին բազմած մի ծերուկ, որը ծմեռ պապի էր հիշեցնում:

Մշակույթի պատմության ուսուցիչ Էլզա Մանուկյանն իր սաների և գործընկերների դատին էր ներկայացրել կավից պատրաստվա մի շարք առարկաներ` զանազան չափի կուժեր ու բաժակներ, գետի քարերից հավաքված մի տնակ, գինու սպասք`մեկ շիշ և վեց բաժակ, զանազան այլ գործեր:

Կերպարվեստի ուսուցիչ Սոսե Անանյանը ներկայացրել էր թատերական զգեստների իր կատարած էսքիզները:

Ցավոք, ինֆորմացիայի ժանրը թույլ չի տալիս ավելի ծավալվելու և մեկժմեկ անդրադառնալ ներկայացված բոլոր գործերից: Հայցելով իմ կողմից մոռացված ինքնուս հեղինակների ներողամտությունը, ուզում եմ ասել, որ բոլոր գործերն էլ արժանի են ժողովրդական ստեղծագործության թանգարանում տեղ ունենալու, մանավանդ, եթե հիշենք, որ դրանց հեղինակների հիմնական աշխատանք մանկավարժությունն է`մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը:

Ցուցահանդեսը հակիրճ խոսքով բացեց Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ով ներկաներին ու նաև ցուցահանդեսի կին մասնակիցներին շնորհավորեց  Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ թե երեխաների դաստիարակության գործում, թե ստեղծագործելու բնագավառում: Նա նաև առաջարկություն արեց այս ցուցահանդեսը դարձնել ավանդական:

Այնուհետև Նունե Վարդանյանը մեկ-մեկ մոտենալով յուրաքանչյուր «ցուցափեղկին» ներկայացնում էր թե գործերը, թե դրանց հեղինակներին:

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճան
Ամենադիտված