Վթար «Էրեբունի» օդանավակայանի մոտ. բախումից հետո վրաերթի է ենթարկել վարորդին
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 DL 165 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.) բախվել է ճամփեզրին կայանած «Օպել Աստրա G» մակնիշի 34 CM 289 համարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 26-ամյա Գ. Խ.), ինչի հետեւանքով Գ. Խ.-ը վրաերթի է ենթարկվել:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: