Իրինա Շեյկը սիրավեպ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ. El Mundo
Life
Ռուս հայտնի սուպերմոդել Իրինա Շեյկը նախքան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ սիրային հարաբերությունները սիրավեպ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ: Այս մասին հայտնում է www.mirror.co.uk կայքը` հղում կատարելով իսպանական El Mundo-ին։
Իսպանական պարբերականի տվյալներով` Զեպ Բլատերը Շեյկի հետ սկսել է հանդիպել է 2008 թվականին` լեհ թենիսիստուհի Իլոնա Բոգուսկայի հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո։
Ներկայումս 79-ամյա Բլատերի ընկերուհին 50-ամյա Լինդա Բարասն է, իսկ Իրինա Շեյկի ընկերը՝ ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերն է։