Նոր նշանակում ոստիկանությունում
ՀասարակությունՈստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր պաշտոնանկ է արվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Մարտիրոսյանը։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Խորեն Բարխոյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալ։