Զելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Մոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Լուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը

Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ

Կապանի միջազգային երաժշտական ​​ամենամյա փառատոնը հայտարարում է Կապան ֆեստ-2025-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա հուլիսի 4-ից 15-ը Կապան քաղաքում: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր:

Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն է:

Նրան կմիանան համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, այդ թվում՝ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշներ: Առաջին անգամ փառատոնում էլեկտրոնային երաժշտությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմի ելույթով։ Մեկ այլ բացառիկ առանձնահատկություն է 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը Լոնդոնից։

Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող Կապան ֆեստի ծրագրում են ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։

Փառատոնը շարունակում է սերտ համագործակցել առաջատար հայ և արտասահմանցի անվանի երաժիշտների հետ, որոնք իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը դրա ստեղծման օրվանից, այդ թվում՝ Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Ժյուլիեն Լիբերը, Անդրեյ Գրիդչուկը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհը, Էլլի Սուն, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և այլոք։

Այս տարի Կապան ֆեստը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և իր գեղարվեստական ​​ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։

Ըստ Կապան ֆեստի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝

«Այն, ինչ սկսվել էր որպես խենթ երազանք և տեսլական՝ Հայաստան բերել երաժշտական ​​վերածնունդ, ընդամենը երեք տարվա ընթացքում դարձել է աշխարհում հայտնի ու առաջատար երաժշտական ​​փառատոներից մեկը։ Կապան ֆեստն ավելին է, քան պարզապես համերգաշար. այն մշակութային դիմադրողականության, գեղարվեստական ​​գերազանցության և համայնքային ոգու տոնակատարություն է»։

Կապան Ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում Բելգիայի թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատների, «Պիրաստրոյի», «Ամարասի արվեստի դաշինքի», Համազգայինի արևելյան շրջանի, Արսլանյան հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, MG Concerts-ի, Karas Wines-ի, Gurkha Cigar-ի, GG and Enterprise ընկերությունների, բարերարներ Թոմաս Վանգի և Ռեջինա Սըրի, ինչպես նաև փառատոնի բազմաթիվ այլ բարեկամների կողմից։

Զելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ
Ամենադիտված