Ամերիկյան ինքնաթիռները զանգվածաբար լքում են իրենց բազաները. ինչ է կատարվում
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վառելիքով լիցքավորվող ամերիկյան ինքնաթիռները զանգվածաբար լքում են ԱՄՆ-ում իրենց բազաները, ենթադրաբար՝ մասնակցելու Իրանի և Իսրայելի միջև մարտական գործողություններին, հաղորդում է Military Watch-ը։
Երեկ երեկոյան դրությամբ դրանց թիվը գերազանցել է 30-ը։
MWM-ը գրում է, որ մի քանի արևմտյան երկրներից վառելիքով լիցքավորվող ինքնաթիռները օգնում են Իսրայելին հարվածել Իրանին։
ԱՄՆ-ն նաև տեղակայել է THAAD հակաօդային պաշտպանության համակարգեր և AEGIS ականակիրներ. նպատակը Իսրայելին օգնելն է՝ իրանական բալիստիկ հրթիռները խոցելու հարցում:
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ-ն «կարող է միջամտել» իսրայելա-իրանական հակամարտությանը։ Դրանից առաջ նա գրառում էր արել, որ ներկայումս աշխատանքներ են տարվում կողմերի միջև «գործարքի» շուրջ, և «շուտով խաղաղություն կլինի»։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram