30 աշխատակցի տարհանել են. ինչ է կատարվել Իսակովի պողոտայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է -1 հարկում գտնվող սրահում (30 քմ)։
Փրկարարները տարհանել են 30 աշխատակցի․ տուժածներ չկան։
Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են կախովի առաստաղը (30 քմ), երկու օդորակիչ և մալուխներ/;
Հետևեք մեզ՝ այստեղ