Արարատի և Արմավիրի մարզերի վարորդներն ահազանգում են. ինչ է կատարվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Irakanum.am-ը Արարատի և Արմավիրի մարզի մի շարք վարորդներից ստացել է ահազանգեր այն մասին, որ տևական ժամանակ է մարզերում գործող մեծաքանակ գազալցակայանները չեն գործում: Մեզ ահազանգածները հայտնել են, որ իրենք մշտապես օգտվել են նույն այդ գազալցակայաններից, բայց հիմա իրենց համար անորոշ է, թե ինչու են դրանք փակվել:
«Գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, այնպես չէ, որ տաքսի քշելով կարողանալու էինք տուն պահել, հա մարզում էլի գազալցակայաններ կան, բայց այդտեղից չենք ցանկանում օգտվել, նախ, որ գազի որակը էն չի, հետո էլ գինն է բարձր»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը:
«Մեծ խնդիր է դարձել մեր համար, որ գազալցակայանները փակվել են, հազար ապրանք ունենք տեղափոխելու, մենք չենք կարող ամեն անգամ գազ լցնելու համար հասնենք Երևան: Եթե խնդիրներ էլ կան, գոնե մեզ էլ ասեն հասկանանք»,- դժգոհում էին վարորդները:
Հետևեք մեզ՝ այստեղ