«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ


Վարդան Ջհանյան. Կրթությունը պետք է մոտեցնել տնտեսության իրական պահանջներին

Հասարակություն

Բուհական կրթությունը Հայաստանի տնտեսությանը մոտ պահելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) համագործակցում է բուհերի հետ եւ ֆինանսավորում մի շարք կրթական ծրագրեր: Դրանցից մեկը CaseKey Academy-ի կրթական մրցույթն է, որը միավորում է ուսանողներին՝ զարգացնելու բիզնես մտածողությունը եւ վերլուծական հմտությունները՝ իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրներ լուծելու միջոցով:

2025 թվականի հունիսի 5-ին «CaseKey 2025»-ի բացման արարողության ժամանակ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը նշեց, որ կոմբինատի համար կրթական ծրագրերին աջակցելը նաեւ գործնական նշանակություն ունի։

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, ամենագիտահեն ճյուղերից է։ Միայն ԶՊՄԿ-ում տարբեր գիտական ճյուղերի մասնագիտություններով աշխատում է 40-ից ավելի մասնագիտության ներկայացուցիչ։ Մեր բոլոր գործընթացները պահանջում են բարձր տեխնոլոգիական գիտելիք»,- ասաց նա:

Վարդան Ջհանյանի խոսքով՝ CaseKey Academy-ն նպատակ ունի Հայաստան բերել միջազգային բիզնես կրթության լավագույն փորձը՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը՝ հմտություններով զինված եւ մոտիվացված երիտասարդ մասնագետների միջոցով. «Դա լիովին համապատասխանում է մեր ընկերության սոցիալական ծրագրերի տրամաբանությանը՝ աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ամուր կրթությամբ ամուր տնտեսական հիմքերով պետության կայացմանը»:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

«Այսօր բուհական կրթությունը փոքր-ինչ կտրված է իրականությունից՝ ի՞նչ է պետք բիզնեսին, տնտեսությանը: Այսպիսի միջոցառումներով հնարավոր կլինի ավելի մոտեցնել կրթական պրոցեսը իրականությանը: Բուհերի հետ քննարկումների ժամանակ մեզ պարզ է դառնում, որ ուսանողներին տեսական գիտելիքներ են տալիս, բայց շատ կարեւոր է, որ գիտելիքն ու կրթությունը լինի «case base»: Օրինակ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղից 168 աշխատակից ունենք, որոնք ե՛ւ ուսանող են, ե՛ւ աշխատում են մեզ մոտ: Կոմբինատը նաեւ Սյունիքի մարզից 1506 ուսանողի կրթության վճարներն է ապահովում: Այս թվերը վկայում են, որ մենք կարեւորում ենք կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան ճիշտ կրթությունն է»,- նշեց Վարդան Ջհանյանը:

Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Նա հստակեցրեց, որ ճիշտ կրթություն ասելով՝ նկատի ունի «case»-երի հիման վրա կրթությունը. «ԶՊՄԿ-ն արտադրում է պղնձի, մոլիբդենի կոնցենտրատ, որոնք վաճառվում են հիմնականում Չինաստանում, հիմնական գնորդները եվրոպական, արեւմտյան կազմակերպություններ են: Մեր կապիտալը ռուսական է, մեր սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, մենք գտնվում ենք Զանգեզուրում, որն աշխարհաքաղաքական շատ կարեւոր նշանակություն ունի, մեզ մոտ աշխատում է 4600 մարդ, եւ մենք առաջին հարկատուն ենք: Այսինքն՝ մեր կոմբինատը այսպիսի «case» է` իր ամբողջ բարդություններով, բայց ուսանողները գրեթե չգիտեն՝ ինչ է կատարվում մեր տնտեսությունում եւ ինչ պահանջներ ունի այն: Այս առումով մենք ամեն ինչ կանենք, որ կրթական այս նախաձեռնությունը բարգավաճի, էլ ավելի մեծանա»:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

CaseKey կրթական մրցույթն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2020 թվականին, այսօր արդեն ձեւավորված է համայնք՝ հազարից ավելի մասնակցով, որոնցից շատերը աշխատում են տարբեր խոշոր ընկերություններում կամ հիմնել են իրենց բիզնեսը։ 5 տարվա ընթացքում ծրագրին հաջողվել է Հայաստանի կրթական միջավայրում հասնել հստակ ճանաչելիության՝ վերածվելով տարածաշրջանում մրցակցային մտածողության եւ բիզնես վերլուծության առաջատար հարթակի։

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

 «CaseKey 2025»-ը կհամախմբի 27 թիմի շուրջ 220 մասնակցի, որոնք 6 ամիս շարունակ կլուծեն բիզնես խնդիրներ եւ կստանան գործնական գիտելիքներ։ Բանավոր վերլուծությամբ եւ շնորհանդեսով ներկայացված՝ Լավագույն լուծման հեղինակ թիմը, ժյուրիի որոշմամբ կճանաչվի հաղթող։ Մրցույթը կամփոփվի նոյեմբերին՝ հատուկ գալա միջոցառմամբ։

CaseKey բիզնես մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը հայտնեց, որ այս տարի մրցույթի մասնակիցների հետ կաշխատի երկու միջազգային փորձագետ ԱՄՆ-ից եւ Լիբանանից։ Ակնկալվում է նաեւ նոր տիպի դասընթացների ներառում, որի շրջանակում թիմերը կհանդիպեն տարբեր բնագավառների առաջնորդների հետ։

Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված