Ահաբեկչի ձեռքից չորս ռուսաստանցի է տուժել Իսրայելում
Ուշադրության կենտրոնումԹել Ավիվի արվարձանում ահաբեկչի ձեռքից չորս ռուսաստանցի է տուժել, հաղորդել է Իսրայելի ոստիկանությունը: Անհայտ անձը զբոսաշրջիների վրա է հարձակվել դանակով: Զոհվել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի: Վիրավորվել՝ տասնյակ անցորդներ, հայտնում է РЕН ТВ-ն:
Հարձակվողը երիտասարդ պաղեստինցի է: Որևէ ահաբեկչական խմբավորման հետ նրա կապերի մասին դեռևս հայտնի չէ: Ականատեսների խոսքով՝ հանցագործին փորձել է կանգնեցնել փողոցային երաժիշտը. վերջինս հարվածել է նրան իր կիթառով, սակայն չի հաջողվել չեզոքացնել ահաբեկչին:
Ավելի ուշ, նրան գնդակահարել են ոստիկանները: Վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ ահաբեկչությունն է Իսրայելում: Եվս երեք մարդ վիրավորվել է համանման հանգամանքներում: Հարձակումների շարքը համընկել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցելության հետ: