Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Ինչպե՞ս հաղթահարել միջազգային «աչքկապոցին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին միջազգային մակարդակով ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում այնպիսի գործընթացների, ինչպիսիք միջազգային իրավունքի խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության համակարգի քայքայումն են։ Բայց կան պետություններ, որոնք նորանոր «հորիզոններ են նվաճում» այս տեսանկյունից։ Այդ պետություններից մեկն էլ բռնապետական Ադրբեջանն է, որտեղ կառուցվածքային, հետևողական ու համակարգված մոտեցումներ են ձևավորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքների զանգվածային խախտումները, փաստերի կեղծումը, դատական գործընթացների մանիպուլացման և պետության կողմից կատարված հանցագործությունների արդարացումը։ Քիչ չէ, որ Արցախը լիովին հայաթափվեց, մինչ այսօր էլ Ադրբեջանում գերի են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և այլ հայորդիներ, իսկ նրանց դեմ դատական ֆարսը շարունակվում է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Սակայն Ադրբեջանի գործողությունների հետ կապված միջազգային արձագանքն անբավարար է, քանի որ Ադրբեջանի նավթն ավելի է գնահատվում, քան համամարդկային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտագործում է իր խավիարային դիվանագիտության լծակները՝ բարձացվող ձայները լռեցնելու կամ ճնշելու համար։

Իսկ Հայաստանը, որը մի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների մասով միջազգային հանրության լուսավորողն էր, այլևս չի բարձրացնում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետ կապված թեմաները։ Ավելին, հայկական կողմը խաղաղության պայմանագիր կնքելու համար նույնիսկ պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից, որոնք կարևոր ապացուցողական հենք են իրենց մեջ ներառում ու հետագայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել Բաքվի համար։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի ռեժիմի գործողությունները «պարզաջրելու» կամ «սպիտակեցնելու» միտումն է նկատվում։ Իշխանությունները սկսում են «դողէրոցքի» մեջ հայտնվել, երբ հանկարծ որևէ կառույց կամ մարմին զեկույց է պատրաստում Արցախի մասին, ադրբեջանական հանցագործությունների կամ Բաքվի սանձարձակ այլ գործողությունների մասին։ Ու այդ կառույցներն անմիջապես հայտնվում են իշխանությունների հարձակումների թիրախում։

Բայց, բարեբախտաբար, կան կառույցներ, որոնք առանց ճնշումներին տրվելու, անաչառ կերպով ներկայացնում են Բաքվի հանցավոր ռեժիմի բնույթը, հայտարարություններով են հանդես գալիս և զեկույցներ են նախապատրաստում։ Այդպիսով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների օրակարգի ոտնահարման վրա։ Այս համատեքստում առանձնանում է վերջերս հրապարակված կարևոր փաստաթուղթը, որը մշակվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ու ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի համագործակցությամբ գործող «Հայկական իրավական կենտրոնի» ջանքերով։ Այս զեկույցը փաստական և իրավական հիմնավորումներով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը համակարգված և պետական մակարդակով տարիներ շարունակ իրականացրել ապացույցների կեղծում, դատական գործընթացների մանիպուլյացիա, մարդու իրավունքների ոտնահարում և ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության դեմ կիրառել միջազգային իրավունքին հակասող մեթոդներ։ Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այս կառույցների կողմից արձանագրված խախտումները վերաբերում են ոչ միայն պատերազմական հանցագործություններին, այլ նաև Ադրբեջանի ներքին կառավարման ձևին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները փաստացի լռեցվում են, իսկ իրավական համակարգը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ՝ իշխանության շահերին։

Մի խոսքով, չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը, ավելին՝ ջանքերին, որ ոչինչ չխոսվի Արցախի մասին, նաև ադրբեջանական հանցագործությունների մասին, կան հայկական ու նաև միջազգային կազմակերպություններ, որոնք այդ հարցերը բարձրացնում են, ընդ որում՝ փաստարկված ու փաստաթղթավորված, ինչը կարևոր հանգամանք է միջազգային հանրությանն այդ ամենին ծանոթացնելու և ոչ միայն «աչքկապոցիի», այլև նորանոր հանցագործությունների դեմն առնելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին
Ամենադիտված