Թուրք պատգամավորը բողոքարկել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար կուսակցությունից հեռացնելու որոշումը
Միջազգային
Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը, ով հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, բողոքարկել է կուսակցության որոշումը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը, Օզդեմիրը իր հեռացվելու մասին որոշումը բողոքարկող դիմում է ներկայացրել կուսակցությանը:
Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը պահանջել է, որ Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցությունը չեղյալ համարի իրեն հեռացնելու մասին որոշումը` մեկնաբանելով այն, իբր, անօրինական քայլ և խտրականություն:
Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Մահինուր Օզդեմիրը,ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանիընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայո ւմ նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենիկողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն: