Երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին ու ի՞նչ է անում այս իրավիճակում. Աբրահամյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում՝ իր ֆեյսբուքյան գրառման մեջ հարցադրում է անում պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ու շարունակում.
«Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ դաշտը քննարկում է նրա առաջադրած արհեստական դիսկուրսը` մարդկանց ննջասենյակներում «մոմ բռնելուց» մինչև կառավարող զույգի հայհոյախառն արտահայտություններ:
Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող և հնարավորություն ստանան սեփական իշխանությունն անընդհատ ձգել»,-գրել է Աբրահամյանը։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram