Մեծ Բրիտանիան չի միանա միգրանտների ընդունման ԵՄ-ի քաղաքականությանը. Քեմերոն
HeaderՄեծ Բրիտանիան չի միանա միգրանտների ընդունման Եվրամիության քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոն, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու միգրացիայի հարցերին նվիրված ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթնաժողովին:
«Միգրանտների ընդունման եվրոպական քաղաքականությանը Մեծ Բրիտանիայի միանալու հեռանկարներ չկան: Մենք մեր քաղաքականությունն ունենք»,- ասել է նա, ընդգծելով, որ Եվրամիություն ժամանող միգրանտները չեն կարող հայտնվել Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: