ԻԼԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել իրենց առաջնորդներից մեկին
ՄիջազգայինԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկի՝ Աբու Բաքր Քարայի մարմինը հովիվները հայտնաբերել են Սիրիայի արևմուտքում գտնվող Իրսալ շրջանում՝ Լիբանանի հետ սահմանի վրա: Այդ մասին հաղորդում է LifeNews-ի թղթակիցը:
40-ամյա պարագլուխի մահապատիժը տեղի է ունեցել այդ շրջանում՝ ահաբեկչական խմբավորման ներսում վեճերի ֆոնին: Գրոհայինների մեծ մասը մի քանի օր առաջ մերժել է մյուս խմբավորման՝ «Ջեբհադ ան-Նուսրա»-ի անդամներին սպանելու վերաբերյալ Քարայի հրահանգը, քանի որ այն պայմաններում, երբ սիրիական բանակը առաջանում է բոլոր ուղղություններով, նրանք ցանկանում են մնալ միասին:
Նրանցից բոլորն էլ՝ Քարայի հրամանով՝ մահապատժի են ենթարկվել շաբաթ օրը, ինչն էլ հանգեցրել է հենց առաջնորդի սպանությանը: Ըստ LifeNews-ի թղթակցի, հիմնական պատճառը կայանում է նրանում, որ սպանվածների թվում ԻԼԻՊ-ի էմիրներից մեկն է եղել՝ լիբանանցի Աբու Մաջեդը: