Կրակnցներ՝ Երևանում գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ. Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաոչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել, գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 կրակված պարկուճ, սրճարանի մետաղյա դռանն ու ներսում եղած զովացուցիչ ըմպելիքների համար տեղադրված սառնարանի վրա՝ կրակոցի հետքեր:
Պարեկները սահմանազատել են տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցի հետևանքով տուժածներ չկան, քանի որ քրեական ու համայնքային ոստիկանները Երևանում գործող բոլոր հիվանդանոցներ օպերատիվ խմբեր են ուղարկել, և պարզել, որ հիվանդանոց վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ չեն տեղափոխվել:
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները որոշ հանգամանքներ պարզել են, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:
Հետևեք մեզ՝ այստեղ