Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին


ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ կիրակի գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում։

Բրյանսկի մերձակայքում, երկաթուղային գծի վրա ճանապարհային կամրջի փլուզումից հետո, Մոսկվա մեկնող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Բացի այդ, Կուրսկի շրջանում երկաթուղային կամուրջը փլուզվել է բեռնատար գնացքի վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։

552.jpg (103 KB)

Վերջին տվյալներով՝ Բրյանսկի մարզում երկաթուղային գծերի վրա կամրջի փլուզման հետևանքով 47 մարդ գտնվում է հիվանդանոցներում, այդ թվում՝ երեք երեխա, Տելեգրամի ալիքում հայտնել է Բրյանսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։

Առավոտյան նահանգապետը հաստատել է անվտանգության ուժերին մոտ կանգնած աղնյուրներից ստացված հաղորդագրությունները, որ կամուրջը փլուզվել է պայթեցման հետևանքով։

«Մայրուղու կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, երբ գնացքը շարժվելիս է եղել. դրանում 388 ուղևոր կար», - ասել է Բոգոմազը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

553.jpg (73 KB)

Ավելի ուշ պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նա հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունները «որակվում են որպես ահաբեկչություն»։

Մոսկվայի երկաթուղու գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ժամը 22:44-ին Բրյանսկի շրջանի Պիլշինո-Վիգոնիչի միակողմանի հատվածում Կլիմովո քաղաքից Մոսկվա մեկնող թիվ 86 մարդատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները դուրս են եկել ռելսերից «տրանսպորտային գործունեությանը ապօրինի միջամտության հետևըանքով ճանապարհային կամրջի վերնաշենքի փլուզման պատճառով»:

Երկաթուղային ընկերությունը չի հստակեցրել, թե ինչ միջամտություն է տեղի ունեցել, սակայն նման ձևակերպում նախկինում կիրառվել է երկաթուղիներում պայթյունների դեպքում։

Ուժայիններին մոտ կանգնած Baza եւ Shot Տելեգրամ-ալիքները ևս գիշերը գրել են, որ կամուրջը փլուզվել է պայթյունի հետևանքով։

Նահանգապետի խոսքով՝ ուղևորները, որոնք չեն տուժել, տեղափոխվել են Բրյանսկի երկաթուղային կայարան։ Պահուստային գնացք է ուղարկվել Մոսկվա, հաղորդում է Մոսկվայի երկաթուղին։

555.jpg (152 KB)

Փլուզված կամրջով անցնող Ա-240 ավտոճանապարհի երթևեկությունը դադարեցվել է։

Փլուզման պահին կամրջի վրա եղել է Miratorg ընկերության ծանր բեռնատարը։ Վարորդը բուժօգնություն է ստանում, գրում է РБК-ն՝ ագրոարդյունաբերական ընկերության մամուլի ծառայությանը հղումով։

Կլիմովո քաղաքը և Կլիմով կայանը գտնվում են Բրյանսկի շրջանի հարավ-արևմուտքում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Երթուղու այն հատվածը, որտեղ երկաթուղին ու կամուրջը փլուզվել են, գտնվում է Բրյանսկի մոտ, որտեղ գնացքը պետք է կանգներ ժամը 23։00-ից հետո։

554.jpeg (85 KB)

«Այս գիշեր Ժելեզնոգորսկի շրջանի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ում կամուրջ է փլուզվել, երբ շարժվում էր բեռնատար լոկոմոտիվը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։

Նրա խոսքով՝ բեռնատար գնացքի մի մասն ընկել է կամրջի տակ գտնվող ճանապարհի վրա։ Հրդեհվել է լոկոմոտիվը, վարորդներից մեկը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հաստատել են, որ այս միջադեպը նույնպես տեղի է ունեցել պայթյունի հետևանքով։

«Միջադեպի հետևանքով տուժել են վարորդը և նրա երկու օգնականները»,- ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Պետրենկոն։

556.jpg (215 KB)

Կամուրջի տակի ճանապարհը արգելափակված է, հավելել է Խինշտեյնը։

Կիրակի առավոտյան տեղեկություններ են ստացվել  երկաթուղային տրանսպորտում ևս մեկ միջադեպի մասին։

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՈՒՌ) պնդում է, որ մայիսի 31-ի գիշերը ՌԴ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Զապորոժիայի շրջանի Մելիտոպոլի շրջանի Յակիմովկա գյուղի մոտ բեռնատար գնացք է պայթեցրել։

557.jpg (45 KB)

Հաղորդագրության մեջ ասվում է, թե գնացքը ռազմական է եղել և շարժվել դեպի Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Ղրիմ։

«Երկաթուղային գծի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով գնացքը վառելիքի տանկերով և բեռնատար վագոններով դուրս է եկել ռելսերից»,- հայտնել են ԳՈՒՌ-իցև հավելել, թե պայթյունի հետևանքով խափանվել է ռուս զինվորականների «առանցքային նյութատեխնիկական զարկերակը» Զապորոժիայի շրջանի և Ղրիմի՝ ՌԴ հսկողության տակ գտնվող տարածքներում։

Նշենք՝ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Զապորոժիեի շրջանում գնացքի պայթյունի մասին տեղեկությունը:

558.png (778 KB)

Հետևեք մեզ՝ այստեղ

Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ամենադիտված