Բերդավանցի երիտասարդը հրացան է ներկայացրել ոստիկանություն
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին:
Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
ՀՀ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ