Կայարանին հարակից խոտածածկ տարածքում այրված դիակ է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանին հարակից խոտածածկ տարածքում հայտնաբերվել է դի. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 79-ամյա Ն. Վ.-ի այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: