Պուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Շատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Զանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար


Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։

Մտահոգիչ պատկեր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արդյունաբերական հզորությունների ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության վրա։

Մինչդեռ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տևական ժամանակ տարվող հակաքարոզչությունը Հայաստանի տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող ոլորտի դեմ նույնպես, կարծես, առանձնապես չի «անհանգստացնում» մեր հանրության մասնագիտական լայն շրջանակներին։

Բաքվում արդեն սկսել են Հայաստանի հանքարդունաբերության դեմ քարոզը տարածել նաև ուսանողության շրջանում։

Անցած շաբաթ 2022-2023թթ. Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներից» կազմված «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան այցելել էր Բաքվի պետական համալսարան։ Այդ կոալիցիայի նախաձեռնող, Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ ղեկավար Մուգաբիլ Բայրամովը երիտասարդների ուշադրությանն էին ներկայացրել դեռևս փետրվարին իրենց կողմից հրապարակված Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը։

Հանդիպման նպատակներից էր՝ համալսարանի դասախոսներին և ուսանողներին խրախուսել, որպեսզի համատեղեն իրենց ջանքերը «Հայաստանի պատճառած տարածաշրջանային աղտոտման» հետևանքով առաջացած շրջակա միջավայրի վնասը գնահատելու և դրա դեմ պայքարելու համար։

Իսկ Հայաստանի իշխանություններն անգամ չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառի հատման փաստը։ Մոտավոր հաշվարկներով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել այդ տարածքից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ էկոցիդ, ինչում փորձում է մեղադրել մեզ Ադրբեջանը՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով Հայաստանի դեմ և փոխհատուցում պահանջելով՝ իբրև շրջակա միջավայրին հասցված վնասի ու Արցախի եզակի բնության ոչնչացման համար։

Այս մեղադրանքներին զուգահեռ՝ Արցախում բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է սկսել Կաշենի պղնձամոլիբդենային հանքի շահագործումն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Բացի այդ՝ Բաքվում ներկայացվել է Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» բնական պաշարների ատլասը։

Հայ բնապահպանների թեթև ձեռամբ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ վայրահաչող Ադրբեջանը, բնականաբար, պատրաստվում է շահագործել և տնտեսական օգուտ ստանալ այդ պաշարներից։

Այս ամենը հուշում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման ու փոխադարձաբար միջազգային ատյաններ ներկայացված դատական հայցերից հրաժարումը չի դադարեցնի Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող հիբրիդային տեղեկատվական պատերազմը։ Եվ դրան ի պատասխան՝ մեր երկրի կողմից պետք է տարվի գրագետ տեղեկատվական քաղաքականություն՝ նախևառաջ սեփական հանրությանը տեղեկացնելու արդյունաբերության կարևորության մասին, որից հետո միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքի արդյունքում գոնե որոշ չափով կչեզոքացվեն ադրբեջանական կեղծ քարոզչության հնարավոր բացասական հետևանքները։

Ընդ որում՝ ազգային անվտանգության խնդիր պետք է դիտարկվի Հայաստանի ներսում երկրի կարևորագույն ոլորտների վերաբերյալ կեղծ, հակագիտական տեսակետների տարածումը՝ ապատեղեկատվություն, որը նույնպես լուրջ զենք է դառնում թշնամու քարոզչական զինանոցում։ Պետական մակարդակով անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ երկար ժամանակ կիրառվող բացահայտ սուտը մի օր կվերածվի բացարձակ ճշմարտության և այդ ժամանակ արդեն ուշ կլինի որևէ կերպ պաշտպանվելու համար։

 

Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Գազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութԿարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Եվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ռուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը
Ամենադիտված