Խմած բարձրացել էր Սասունցի Դավիթի արձանի վրա եւ չէր կարողանում իջնել
Ուշադրության կենտրոնումՄարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում եւ չի ցանկանում ինքնուրույն իջնել:
Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: