Քորթնի Քարդաշյանին մեղադրում են ֆոտոշոփ օգտագործելու մեջ
LifeՔորթնի Քարդաշյանին մեղադրում են ֆոտոշոփ գործածելու մեջ: Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ավագ քույրը Instagram-ում եւ Twitter–ում լուսանկար էր տեղադրել, որը նույնիսկ մենք չենք կարող արհեստական չհամարել՝ Քորթնիի հանդեպ մեր ամբողջ հարգանքով հանդերձ:

Քորթնին այնտեղ չափից սլացիկ է, ինչը նրա հասցեին քննադատությունների մի ամբողջ տեղատարափ է առաջացրել:

Բաժանորդները միաձայն պնդում են, որ Քորթնին համակարգչային գրաֆիկա է օգտագործել՝ չնայած Քորթնին վստահեցնում է, որ լուսանկարի հեղինակը Բրենդան Ֆորբսն է, ու որ լուսանկարը ոչ մի փոփոխությունների չի ենթարկվել:
