Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ բախվում ենք օտար ազգերի կողմից իրականացվող բացահայտ հակահայկական քարոզչությանը, ապա տեսանելի է լինում նաև դրանց համարժեք հակադարձելու գործիքակազմը։ Սակայն խնդրի լուծումը բավականին բարդանում է, երբ գործ ենք ունենում քողարկված հակահայկական քարոզչության հետ, որը իրականացվում է հենց բուն Հայաստանում և ազգությամբ հայերի կողմից։

Հաճախ այս ապազգային գործունեությունը իրականացնում են կրոնական (և ոչ միայն կրոնական) աղանդավորական կառույցներում ներգրավված հայեր, որոնցից գուցե մի մասը աղանդավորական ճամբարում է հայտնվել ինքնաճանաչման ճանապարհին, սակայն մեծ մասը գիտակցաբար զբաղված են հայ ազգը պառակտելու, բարոյազրկելու և ազգայինից ու Հայ առաքելական եկեղեցուց կտրելու գործունեությամբ։ Նրանք, ովքեր ինքնաճանաչման, Աստծուն կամ Ճշմարտության փնտրտուքի ճանապարհին են ընկնում աղանդավորների լարած թակարդներից որևէ մեկը, որոշ ժամանակ անց հասկանում են, որ իրենց «հովիվները» կամ «առաջնորդները» նենգ ու ազգադավ գործունեությամբ են զբաղված, և որպես կանոն, նրանք զոհի կարգավիճակից ազատվում են` վերադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Սակայն քիչ չեն նաև այն հայորդիները, ովքեր հոգեբանական բարդ խնդիրների առաջ են կանգնում և պարզապես հոշոտվում են աղանդավորական կառույցների կողմից։

Աղանդավորական կառույցների նկատմամբ հանդուրժողականությունը ժողովրդավարության սահմաններում տեղավորողները պետք է գիտակցեն, որ Հայաստանի պետականության համար այդ ապազգային կառույցները շատ լուրջ վտանգ են ներկայացնում։ Այսօր յուրաքանչյուր հայի առողջ մտածելակերպը էական նշանակություն ունի հասարակության առողջացման համար, ինչին բացահայտորեն խոչընդոտում են այդ աղանդները։ Կաթոլիկ, Ուղղափառ կամ նույնիսկ Ավետարանչական եկեղեցիների որոշ ուղղվածությունների կամ ավանդական կրոնական կառույցների գոյությունը Հայաստանում միանգամայն օրինաչափ է, և հենց նրանց հանդուրժելն է ի ցույց դնում Հայաստանում կրոնական հանդուրժողականության փաստը, այլ ոչ թե տարաբնույթ աղանդավորական կազմակերպությունների հետևողական քարոզչությունը, որը միանգամայն արդարացիորեն կարող ենք դիտարկել որպես հակահայկական քարոզչություն։

Այսպիսի գործունեությունը, ինչպես նշեցի, իրականացվում է ազգությամբ հայերի կողմից, սակայն մեծ հավանականություն կա, որ նրանց ֆինանսավորման ու ուղղորդման գործում իրենց մասնակցությունը ունենան նաև Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների համապատասխան կառույցները։ Իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղյակ են այս չարիքների մասին և օրենքի սահմաններում հակազդում են նրանց, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենսդրական մարմինն ու ընդհանրապես ՀՀ իշխանությունը չունեն այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը։ Այսօր Հայաստանում «խոսքի ազատությունը» խոսքի արժեզրկման է վերածվել, իսկ «խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները։ Հայաստանյան պետական օրենքները, ցավոք, հաճախ կարող են նպաստել կամ խրախուսել հենց աղանդավորական կառույցների կողմից ազատորեն իրականացվող հակահայկական քարոզչությունների ակտիվացմանը։ Ուստի, կարծում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին իր առաքելությունը անշեղորեն իրականացնելու ճանապարհին աղանդավորության դեմ պայքարն այսօր առաջնահերթ պետք է դիտարկի և ամբողջ աշխարհում նրանց հակազդելուն ուղղված գործողությունները ավելի արդյունավետ դարձնի։ 

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ
Ամենադիտված