Լայպցիգում անհայտ անձինք հրդեհել են Գերմանիայի ԶՈւ մի քանի բեռնատար
HeaderԳերմանիայի Լայպցիգ քաղաքում անհայտ անձինք նախօրեին գիշերը 8 բեռնատար են հրդեհել, որոնցից վեցը պատկանում են Գերմանիայի զինված ուժերին (Բունդեսվեհր)։ Այս մասին մարտի 8-ին հայտնել են տեղի ոստիկանությունից։
Միջադեպը տեղի է ունեցել արհեստանոցներից մեկի տարածքում։ Մեքենաները գրեթե ամբողջությամբ այրվել են։ Հասցրած վնասի չափի եւ դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։