ԱՀԿ-ն ուսումնասիրում Է կորոնավիրուսի խնդրով արտակարգ կոմիտեի նիստ գումարելու հնարավորությունը
Միջազգային
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քննարկում Է առաջիկա շաբաթներին Արտակարգ իրավիճակների կումիտեի հերթական նիստի գումարման հնարավորությունը՝ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածման կապակցությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
«Այժմ քննարկվում Է դրա անցկացման անհրաժեշտությունը, եւ նիստը կարող Է կայանալ առաջիկա շաբաթներին»,- ասել Է նա:
Լինդմայերի խոսքով՝ հարցը մեծապես կպարզվի կորոնավիրուսի տարածման իրադրության գնահատման ԱՀԿ-ի եւ Կորեայի Հանրապետության համատեղ առաքելության ավարտվելուց հետո: Ինչպես սպասվում Է, 10 հոգուց բաղկացած պատվիրակությունը Կորեայի Հանրապետություն կուղարկվի հաջորդ շաբաթվա սկզբին եւ մի քանի օր կմնա երկրում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները հաստատել են եւս մեկ հիվանդի մահը, որը վարակված էր մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսով (MERS), այդպիսով զոհերի թիվը հասել է չորսի: Հաստատվել է այդ հիվանդությամբ վարակվելու եւս հինգ դեպք, այդպիսով հիվանդության հաստատված դեպքերի քանակը հասել է 41-ի: Այն մարդկանց թիվը, որոնց կարանտին է հանձնարարված հիվանդանալու ռիսկի պատճառով, աճել է մինչեւ 1600:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արդեն փակվել է ավելի քան 900 դպրոց: