Մալայզիայում կանխվել է ԻՊ գրոհայինների կողմից վարչապետի առևանգման փրոձը
HeaderՄալայզիայի փոխվարչապետ Զահիդ Համիդին հայտնել է, որ երկրի ոստիկանությունը կանխել է ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առեւանգման փորձը, որոնց թվում է եղել նաեւ երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Star Online-ը։
«2015թ. հունվարի 30-ին ԻՊ-ի հետ կապ ունեցող 13 մարդ պլանավորում էին առեւանգել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ վարչապետին, ՆԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին»,- ասել է Զահիդը, որը զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կանխել է առեւանգման փորձը։ Փոխվարչապետը նաեւ նշել է, որ երկրում չկա ԻՊ մասնաճյուղ, սակայն որոշ բնակիչներ խմբավորման գաղափարական ազդեցության տակ են գտնվում։