Նվեր դեռ չեմ ստացել, բայց կստանամ անպայման. Սոնա Շահգելդյան
LifeShabat.am-ը գրում է.
Մարտի 8-ի կապակցությամբ զրուցեցինք երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Երգչուհին բացահայտեց, որ օրը լինելու է աշխատանքային և մասնակցելու է միջոցառումների: Սոնան ափսոսանքով նշեց, որ դեռ չի հասցրել նվերներ գնել:
«Նվեր էլ դեռ չեմ ստացել, բայց կստանամ անպայման»,-նշեց Սոնան:
Երգչուհու խոսքով ինքը սիրում է նվերներ նվիրել և ստանալ, կարևորը այն լինի սրտանց և հաճելի, կարևորում է նվերից հաճույք ստանալը: Նվերի մեծությունն ու արժեքին կարևորություն չի տալիս:
Ստացած նվերներից առանձնացնում է ամսուսնու նվիրած ծաղիկները, որոնք միշտ շատ օրիգինալ և տարբերվող են:

Սոնան նաև նշեց, որ կփորձի նշել տոնը.
«Հույս ունեմ հասցնել, քանի որ մասնակցելու եմ մի քանի միջոցառումների»:
Վերջում Սոնան հայ կանանց մաղթեց կարևորը առողջություն, խաղաություն և հույս հայտնեց, որ նրանք միշտ կլինեն ուշադրության կենտրոնում, քանի որ միայն մարտի 8-ը շատ քիչ է: