Ո՞ւմ է առանձնահատուկ շնորհավորում Բեն Ավետիսյանը Մարտի 8-ի առթիվ
LifeԿանանց միջազգային տոնն ամեն տարի նշանավորվում է բազմաթիվ անակնկալներով եւ շնորհավորանքներով: Իհարկե, ծաղկեփունջ ստանալը միշտ էլ հաճելի է, սակայն սիրելի տղամարդկանց կողմից հնչած բարեմաղթանքն ու շնորհավորանքը միայն կարող են օրը տոն դարձնել: Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով էլ այսօր զրուցել ենք մեր շոու-բիզնեսի տղամարդկանցից մի քանիսի հետ, որոնք էկրանից այն կողմ դարձել են բազում կանանց եւ աղջիկների սիրելիները:

Մեր առաջին շնորհավորնքը «Երանի» հեռուստասերիալի գլխավոր դերասան Բեն Ավետիսյանի կողմից է:
«Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց եւ աղջիկներին։ Մաղթում եմ, որ սերն ու ջերմությունը նրանց կյանքում անպակաս լինեն։ Թող բոլորիդ հոգում միայն երջանկություն տիրի, դեմքին՝ ժպիտ, իսկ աչքերում՝ կանացի փայլ։ Եղեք սիրված ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան»:
NEWS.am STYLE-ի հարցին, թե ում է առանձնահատուկ շնորհավորում տոնի առթիվ, Բենը պատասխանեց.
«Իհարկե, իմ մայրիկի գլխավորությամբ՝ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր հայ մայրերին, որովհետեւ նրանք են դաստիարակում մեր հայուհիներին, որ լինեն կանացի եւ գեղեցիկ։ Նաեւ շնորհավորում եմ իմ ապագա սիրելիին, որին դեռ չեմ ճանաչում...»:
Սյունե Առաքելյան