«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ


Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Հասարակություն

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն պատմական նախադեպ է, այլ նաև հստակ ուղերձ ոլորտի այլ ընկերություններին այն մասին, որ կապիտալի շուկան իրական հնարավորություն է ֆինանսական միջոցներ ներգրավելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունները կյանքի կոչելու համար։

«Արինտերլև» ՓԲԸ պարտատոմսերը՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, մայիսի 23-ին ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Ցուցակվելու են 20,000 պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվելու են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ներդրողներն արդեն մայիսի 23-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Արինտերլև» ՓԲԸ-ի պարտատոմսերի առևտրին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի ապրիլի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն նշել է.

«Վարդանանց բժշկական կենտրոնի ցուցակումը կարևոր և նախադեպային քայլ է՝ կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման և առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այն վկայում է, որ կապիտալի շուկան բաց է տնտեսության տարբեր ճյուղերի համար՝ դառնալով հուսալի, թափանցիկ և արդյունավետ հարթակ նորարար ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս քայլը նաև ամրապնդում է ներդրողների վստահությունը և խթանում է առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը»։

«Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ Վարդանանցի թիմը այսօրվան եկել է ավելի քան 22 տարի: 

Սա թիմի նվիրվածության, կառավարման և որակի վերահսկման  համակարգերի արդյունավետության  արդյունքներն են: 

Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը՝ տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետ առողջապահությունը ևս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին:

Մենք՝ Վարդանանցում հաստատակամ ենք էֆեկտիվ կառավարման, զուսպ գների, ֆինանսական թափանցիկության և ֆիսկալ կարգապահության քաղաքականությունների շնորհիվ լայնացնել արժեթղթերի շուկայում մեր ներկայացվածությունը: 

Դա հարկավոր է Վարդանանցին զարգացման տեմպերը պահպանելու համար՝ ի շահ  մեր բուժառուների»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Մեր ընկերությունների խումբը` ի դեմս ԷՖԵՍ-ի և Վարդանանցի, շարունակելու է նպաստել ՀՀ առողջապահության համակարգի զարգացմանը` ներդնելով առողջության միջազգային երաշխիքներ և գերժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ», - ասել է Վարդանանց ՆԲԿ Տնօրենների Խորհրդի անդամ, «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է«Կոնվերս Բանկը բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին a to z ձևաչափով աջակցություն է ցուցաբերում պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև տեղաբաշխում, շուկայի ստեղծում: Ուրախ ենք, որ այս ճանապարհն անցանք ցուցակված առաջին հայաստանյան առողջապահական կառույցի հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը և մեր ներդրումը ունենալով կապիտալի շուկայի զարգացման հարցում»։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պարտատոմսերի թողարկման և Բորսայում ցուցակման նպատակն է ներգրավել ֆինանսական միջոցներ նոր բժշկական ծառայությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսի զարգացման և տարածաշրջանային մասնաճյուղերի ընդլայնման համար՝ շարունակելով ընկերության ռազմավարական զարգացման ճանապարհը։

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներդրողներին ընձեռում է նոր հնարավորություն դիվերսիֆիկացնելու ներդրումային պորտֆելը՝ միաժամանակ ներդրում կատարելով առողջապահական համակարգի զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը գործում է 1993թ.-ից՝ մատուցելով ունիվերսալ բանկային ծառայություններ ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ թվային հարթակներում: Բանկը ակտիվ մասնակցություն ունի Հայաստանում ներդրումային հնարավորությունների ընդլայնման, կապիտալի շուկայի զարգացման գործում: Բանկը պարբերաբար հանդես է գալիս սեփական պարտատոմսերի թողարկումներով, առաջարկում այնպիսի աջակցություն պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շուկայի ստեղծման հարցում, բրոքերային ծառայություններ, արտարժույթի փոխարկման հնարավորություն Converse Markets հարթակում և այլն:

«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ
Ամենադիտված