Ազգային Ժողովի սրճարանը կառուցելու համար կնքվել են 10-ից ավելի պայմանագրեր, մոտ 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել. Թագուհի Թովմասյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային Ժողովի սրճարանը կառուցելու համար կնքվել են 10-ից ավելի պայմանագրեր, մոտ 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել։
Ո՞վ է որոշել, որ պետք է սրճարան կառուցվի:
Ո՞վ է որոշել, որ այգուց պիտի հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների, ներկայացուցիչների տնկած եղևնիները ։ Եղևնիները հանել են՝ փոխաարենը կառուցել են սրճարան:
3 միլիոն դրամից ավել մի ջրվեժիկ են տեղադրել:
3-4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել:
2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան-աթոռներն են շարված սրճարանում:Այս 100 հազար դոլարանոց սրճարանը կարող էր օգնել, օրինակ, Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մեկ դասասենյակ նորոգել, բայց դե ճաշակի հարց է․․․
Բոլորն փաստերն ու փաստաթղթերը էլեկտրոնային կրիչով հանձնեցի ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ որպես հաղորդում հանցագործության մասին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram