Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ


Բա աշակերտներին ոչինչ չի՞ լինելու. ի՞նչ է կատարվել Մերձավանի դպրոցում, ի՞նչ է անելու ԿԳՄՍՆ-ն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկրորդ օրն է՝ հանրային տիրույթում քննարկման թիվ մեկ թեման Մերձավանի միջնակարգ դպրոցում տիրող խայտառակ բարքերն ու միջավայրն է: Հիշեցնենք, Մերձավանի դպրոցում ծնողները և աշակերտները երեկ դասադուլ էին հայտարարել, դժգոհել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից, ցուցաբերել, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք ուսուցչական անձնակազմի նկատմամբ, որն անընդունելի է և անցնում է բոլոր նորմերը։

Այսօր ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձավ այս դեպքին՝ հայտարարելով, որ խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Տնօրենի պահով հասկանալի է, սակայն օրակարգում ոչ պակաս կարևոր հարց կա՝ ի՞նչ է լինելու այդ խայտառակ տեսանյութով հայտնի դարձած աշակերտների հետ, որոնց պահվածքը ուղղակի զազրելի է. նրանց խոսելաձևը, վարքը, գնահատականներն ու պահելաձևը ուղղակի նվաստացնում են կրթօջախի դերն ու նշանակությունը, և չենք վախենում ասել՝ ի ցույց դնում իրենց ընտանիքներում տիրող բարքերը, որոնք, փաստացի, դպրոցը չի կարողանում ոչ միայն արմատախիլ անել, այլև քողարկել: Արդյո՞ք բացատրական աշխատանքներ կտարվեն աշակերտների և ծնողների հետ, արդյո՞ք ԿԳՄՍՆ-ն ավելի խիստ մեթոդների կգնա՝ դպրոցից հեռացում և այլն, թե՞ աչք կփակի այս միջադեպի վրա, սահմանափակվելով տնօրենի ազատմամբ: Այս հարցերը MediaHub-ն ուղղեց ԿԳՄՍ նախարարի խոսնակին:

«Մերձավանի միջնակարգ դպրոցում ուսուցչի նկատմամբ աշակերտների անթույլատրելի վերաբերմունքը խիստ դատապարտելի է, սակայն հանրակրթությունը պարտադիր է, ուստի վարքային խնդիրները չեն կարող դառնալ կրթության իրավունքի խախտման պատճառ»,- եղավ պատասխանը։

Նելլի Վահանյանը MediaHub-ին նաև ասաց, որ դպրոցում աշխատելու է համապատասխան մասնագետների խումբ, և խմբի ուսումնասիրության արդյունքում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն: 

«Ինչպես արդեն նշվել է, Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ խորքային խնդիրների ուսումնասիրության և արդյունավետ լուծումների մշակման համար։ Արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրների մասին, որոնք պահանջում են ուշադրություն և գործնական քայլեր»,– հավելեց Վահանյանը։

Մարիաննա Արամյան


Հետևեք մեզ՝ այստեղ

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի
Ամենադիտված