Քալիֆորնիայում աղետի է ենթարկվել քաղաքային գնացքը
ՄիջազգայինԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում մարտի 7-ի երեկոյան վթարի է ենթարկվել քաղաքային ուղեւորատար գնացքը: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով, վթարը տեղի է ունեցել Ալամիդա շրջանի Սանոլ բնակավայրի մոտ: Դեռեւս անհայտ պատճառներով գնացքի վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից, շրջվել ու ընկել գետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են տուժածների մասին, սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: NBC հեռեւստաալիքի տվյալներով, վթարի ենթարկված վագոնում եղել է առնվազն 9 մարդ:
Դեպքի վայր են ժամանել փրկարար-որոնողական ծառայության աշխատակիցները: