3 ամիս առաջ ինքնասպանության փորձ կատարած զինծառայողը կազատվի՞ ծառայությունից
Ուշադրության կենտրոնումԱնցած տարվա դեկտեմբերի 9-ին ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը դեռեւս դուրս չի գրվել հոսպիտալից:
Դեռեւս հայտնի չէ՝ զինծառայողը կշարունակի ծառայությունը, թե ոչ:
Նշենք, որ սպասվում էր, որ փետրվարի կեսերին Ռազմիկը պետք է դուրս գրվեր հոսպիտալից, սակայն բուժումը ձգձգվում է:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:
Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով: