Առնվազն 12 մարդ Է տուժել Հռոմի մետրոյում գնացքների բախման հետեւանքով
Ուշադրության կենտրոնում
Առնվազն 12 մարդ Է վնասվածքներ ստացել Հռոմի մետրոյում երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հունիսի 5-ին հաղորդել Է Իտալիայի հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել մայրաքաղաքի գետնուղու «Բ» ուղեգծում, որտեղ շարժակազմերի երթեւեկությունը դադարեցված Է:
Պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: