Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:

Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել: Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:

Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:

Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:

Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:

Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:

Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ: Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:

Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր
Ամենադիտված