Նիգերիայում երկու վթարի հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ նախարար
ՄիջազգայինՆիգերիայում ճանապարհային երկու պատահարի հետեւանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշխատանքի պետնախարարը՝ կնոջ եւ երեխայի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ France-Presse գործակալության, երկրի հյուսիսում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 18 մարդ է զոհվել, մյուս վթարի զոհ են դարձել պաշտոնյան ու նրա ընտանիքը:
«Զոհվել են ավտոբուսի բոլոր 17 ուղեւորներն ու վարորդը»,- առաջին վթարի մասին հայտնել է Նիգերիայի ճանապարհային երթեւեկության անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սուլեյման Ռիլվանուն: