ԱՄՆ-ն Սոմալիում «Աշ-Շաբաբ»-ի ավելի քան 150 զինյալի է ոչնչացրել
Ուշադրության կենտրոնումԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ավիահարվածներ է հասցրել Սոմալիում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարի ուղղությամբ՝ ոչնչացնելով, ենթադրաբար, ավելի քան 150 զինյալի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեֆ Դեւիսը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա պարզաբանել է, որ հարվածները հասցվել են մայրաքաղաք Մոգադիշոյից 193 կմ դեպի հյուսիս:
Դեւիսը նաեւ հավելել է, որ, հետախուզության տվյալներով, խմբավորումը մտադիր էր «լայնածավալ հարձակում» իրականացնել, եւ իսլամականները սպառնալիք էին Սոմալիում ԱՄՆ-ի եւ Աֆրիկյան միության ուժերի համար: