5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայի ափերի մոտ
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայի ափերի մոտ Կարիբյան ծովում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղին։
Հրատարակությունը նշում է, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 3:42-ին, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Պարիա թերակղզու (Վենեսուելա) Կարուպանո քաղաքից 108 կմ արևելք և Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնից 85 կմ արևմուտք։
Շեշտվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է որպես «բավականին ուժեղ»։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram