Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան

«Մենք մեկ տարի շարունակ ապրում ենք մի ընթացքի մեջ, որը կոչել ենք Սրբազան պայքար: Անցյալ տարի այս օրերին էին, երբ մեր ժողովուրդը հրապարակներում լցված, փողոցներով դիմավորում էին մեզ: Այդ ճանապարհի մեջ բոլորն անխտիր՝ մեծ ու փոքրով, դուրս էին եկել հրապարակներ՝ իրենց կամքն արտահայտելու: Եվ շարունակում են մնալ հրապարակում իրենց կամքը արտահայտելու համար»,- այսօր ուղիղ եթերում քաղաքացիների հետ Կարմիր կիրակիի առիթով զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ինչպես շատ հաճախ ասել եմ, այդ օրերից առաջ մեր երկրում գրեթե ոչ ոք չէր հավատում մեր, որ, այո, մեր ժողովուրդը մեռած չէ, այլ ննջում է: Եվ մեր խոսքերին, մեր արտահայտություններին ոչ միայն չէին հավատում, այլեւ ծաղրում էին: Բայց մենք փաստեցինք եւ վկայեցինք միասին, որ մեր ժողովուրդը մեռած չէ, այլ միգուցե ննջում է: Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության ճանապարհով, հաղթանակների ճանապարհով: Եվ չի կարող մեռած լինել մի ժողովուրդ,  որն իր ներսում, հոգու խորքում, սրտի մի ակյունում կրում է այդ մեծ տեսիլքը՝ ոտքի կանգնելու, քայլելու եւ միեւնույն ժամանակ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու տեսիլքը, կամքը, ցանկությունը:

Այո, մենք հստակ ասել ենք. մի վախեցեք ոչ մի բանից, այլ միայն հավատացեք: Եվ սա մնացել է մեր կյանքի նշանաբանը: Ոչ մի արժեք չկա մեզ համար, որից մենք կարող ենք վախենալ՝ ոչ հալածանքներ, ոչ կալանքներ, ոչ ձերբակալություններ, ոչ հսկողություններ, ոչ աղմուկ-աղաղակներ, ոչ հիստերիկ արձագանքներ: Ոչինչ չունենք վախենալու Ոչնչից, որովհետեւ մեր կյանքը, ձգտումը, տեսիլքները, ամեն ինչից ավելին են, մեր կյանքից ավելին են: Մենք գնացող ենք, իսկ այդ բոլորը՝ մնացող: Եվ ի վերջո, այդ բոլորով են գծվելու մեր ընդհանրական կյանքի պատմության ճանապարհները: Մենք ենք որոշելու, թե ինչպես ենք մենք ապրելու: Մենք ենք որոշելու, թե որ ճանապարհով ենք ընթանալու՝ հաղթանակի՞, թե՞ պարտության: Մենք ենք որոշելու եւ մենք ենք ընտրելու մեր ճանապարհը՝ բարձրանալո՞ւ, թե՞ անընդհատ վայրէջք եւ անկում ապրելու: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք բարիքի՞, թե՞ չարիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք ճշմարտության եւ արդարությա՞ն, թե՞ ստի եւ կեղծիքի ճանապարհը: Մենք ենք որոշելու՝ ընտրում ենք պատվի եւ արժանապատվությա՞ն, թե՞ անպատվության եւ անարգության ճանապարհը: Ի վերջո, մենք ենք որոշելու՝ կոչված ենք մեռնելով ոչնչանա՞լ, թե՞ նահատակությամբ եւ մարտիրոսության գնով հավերժ ապրել:

Այո, այս օրերին, մանավանդ, երեկ՝ մայիսի 9-ին, այդ խորհրդանշական մեծ օրը շատերն են խոսել հաղթանակի մասին: Բայց ինչպե՜ս է ձեռք բերվել այդ հաղթանակը, մարդիկ մոռանում են նշել: Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի գնով: Այո, երկրորդ համաշխարհային պատերազմը մեզ համար եղել է նաեւ մեր պատերազմը: Մեր հայրերի, մեծ հայրերի, մեծ մայրերի մասնակցությամբ, ովքեր ընթացել են այդ ճանապարհով, իրենց մտքում, սրտում, հոգում ի նկատի ունենալով, որ այսպիսով պաշտպանում են նաեւ հենց մեր երկիրը՝ Հայաստան Աշխարհը: Ազգային բոլոր ուժերի միջից միայն հայկական դիվիզիան է հասել Բեռլին: Եվ սա վկայում է մեր կամքի, մեր հավատարմության եւ մեր՝ նաեւ  զինական արվեստին տիրապետելու հնարավորության եւ կարողության մասին, արդարության, ազատագրության համար ոտքի ելնելու մասին:


Իսկ ինչ տեղի ունեցավ մեր կյանքում 1992 թվականին, մեր կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն էր, որի մասին մենք դժվարով ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է՝ Շուշիի ազատագրումը եւ նրա միջոցով Արցախ Աշխարհի ազատագրումը եւ մեր կյանքի ու պատվի սրբագրումը, մեր արժանապատվությունը, ազգերի շարքում մեր հպարտ, գլուխներս բարձր քայլելու այդ չքնաղ օրը եւ ժամանակաշրջանը:

Ցավոք սրտի, այն մսխվեց, այն գողացվել է մեզանից: Մեր կենսագրությունը, մեր կյանքը, ապրելու իմաստն է գողացվել մեզանից: Սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու՝ որքան էլ փորձեն մեզ ծաղրել, հեգնել, արհամարել»,- ասաց Սրբազան պայքարի առաջնորդը:

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ ReportԻրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունըԱրեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվելԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթելԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվենՏավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված