Կովկասցին Մոսկվայում հրաձգություն է կազմակերպել
ՄիջազգայինՎարորդը Մոսկվայի մայրուղում հրաձգություն է կազմակերպել: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
«Կոնֆլիկտի ընթացքում անհայտ անձը Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության պետհամարանիշերով Lada Priora ավտոմեքենայից մի քանի կրակոց է արձակել եւ դիմել փախուստի»,- նշել է աղբյուրը:
Բացի այդ, փնտրում են Lexus-ի վարորդին՝ հրազենով սպառնալու համար: