Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ


Ե՞րբ կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: 2025-ին այն կնշվի հուլիսի 27-ին։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:



Հետևեք մեզ՝ այստեղ

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել
Ամենադիտված