Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. միջնակարգ դպրոցի մոտից հայր և որդի դանակահարված տեղափոխվել են են հիվանդանոց
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր` մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի բնակիչներ` հայր և որդի, 44-ամյա Արմեն Վարդանի Պետրոսյանն է և 19-ամյա Վարդան Արմենի Պետրոսյանը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Վարդանը ստացել է վնասվածք` կտրած- ծակած թափանցիկ վերք կրծքավանդակի հատվածում, իսկ Արմենին այս պահին վիրահատում են: Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դանակահարված հայր ու որդի հիվանդանոց են տեղափոխվել Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտից: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Շարունակությունը՝ այստեղ: