Ավտովթարի է ենթարկվել Արիաննա Հովսեփյանը
Հասարակություն
Past.am-ի տեղեկություններով երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտովթարի է ենթարկվել հայտնի հանրային գործիչ, Newspress.am կայքի հիմնադիր Արիաննա Հովսեփյանը։
Բեռնատարը հարվածել է նրա ավտոմեքենային։ Ժամանել են շտապօգնությունն ու ոստիկանությունը։
Արիաննա Հովսեփյանի կյանքին վտանգ չի սպառնում։