«Պլանիկն» ու «Ֆուֆիկը» մարդ են առևանգել, աքցանով կտտանքների ենթարկել և պահանջել գումար
ՀասարակությունԵրևանում մարտի 5-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել. Հայտնի է դարձել, որ մի խումբ տղամարդիկ առեւանգել են 34-ամյա երիտասարդի, տարել Դավթաշեն թաղամասի տներից մեկի նկուղում պահել ու պահանջել գումար:
Երիտասարդին ծեծի են ենթարկել, անգամ աքցանով վնասել մատներն ու կտտանքների ենթարկել՝ պահանջելով 50 հազար դրամ: Նրան բաց են թողել միայն այն բանից հետո, երբ երիտասարդը խոստացել է ազատության մեջ հայտնվելուց հետո իրենց տալ այդ գումարը:
Սակայն երիտասարդը դիմել է իրավապահներին եւ մարտի 6-ին, իրեն առեւանգող խմբի անդամները ձերբակալվել են: Այդ խմբում են եղել Դավթաշենի բնակիչներ Պլանիկ ու Ֆուֆիկ մականուններով տղամարդիկ: Առաջինը 40 տարեկան է, երկրորդը՝ 32: