Ինչու է 4 երեխաների հայրն ինքնահրկիզման փորձ կատարել Ազատության հրապարակում
Ուշադրության կենտրոնումԵրևանի Ազատության հրապարակում մարտի 6-ին տղամարդը փորձել է ինքնահրկիզվել, քանի որ տանտերը պահանջել է ազատել այն բնակարանը, որն իրենք վարձակալել էին:
4 երեխաների հայրը գնել է օղի, եկել Ազատության հրապարակ, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կյանքին վերջ տալ: Այդ պահին օգնության են հասել ոստիկանության աշխատակիցները:
Տղամարդուն տեղափոխել են Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժակական կլինիկա: