Ողջ աշխարհի աչքի առաջ մարդուն դաժան ծեծի ենթարկած թաղապետը կես բերան ներողություն է խնդրում, ազատ շրջում է, մասնակցում է գործակարգավարական խորհրդակցության, քանի որ աջակցում է գործող իշխանություններին․ Սողոմոնյան
Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ․
Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ․
Մի դեպքում ողջ աշխարհի աչքի առաջ մարդուն դաժան ծեծի ենթարկած թաղապետը կես բերան ներողություն է խնդրում, ազատ շրջում է, մասնակցում է գործակարգավարական խորհրդակցության, քանի որ աջակցում է գործող իշխանություններին։
Մյուս դեպքում այլ դասախոսի փոխարեն ուսանողից քննություն վերցնելու համար (դեպքը եղել է տարիներ առաջ) դատախազությունը միջնորդում է կալանավորել նախկին դեկանին, քանի որ վերջինս քննադատում է գործող իշխանություններին։