Յուպիտեր մոլորակը մարտի 8-ին Երկրից նվազագույն հեռավորության վրա կգտնվի
ՀասարակությունՄարտի 8-ին Յուպիտերը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի: Սակայն աստղագետների տվյալներով, Յուպիտերին հնարավոր է նայել նաեւ գարնան առաջին ամսվա այլ օրերի:
Ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիրնովի խոսքով, ամենամեծ` Յուպիտեր մոլորակը երկրագնդից նվազագույն հեռավորության վրա կլինի եւ «կողջունի» բոլոր կանանց: Մարտի 8-ին Յուպիտերը, երկիրը եւ արեւը շարված կլինեն մեկ ուղղի վրա:
Յուպիտերը հստակորեն երեւում է անամպ եղանակին, այն ասես մեծ փուչիկ լինի:
Արժե նշել, որ 2016-ի գարնանային առաջին ամսին մոլորակների դասավորությունը վերջնական չի լինի: Յուպիտերը տեսանելի կլինի մարտի 9-ին եւ 15-ին: Իսկ սկզբում բոլոր աստղագետները կամ էլ ուղղակի ռոմանտիկները, որոնք սիրում են հետեւել աստղային երկնքին, կկարողանան տեսնել, թե մեկ գծի վրա ինչպես են շարվել Մերկուրին, Երկիրը, Արեգակը, տեղեկացնում է Planet Today-ը: