Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Ոսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը


«Շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին, այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում»

Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր: Աշխատող ու արարող մարդն է պետության հիմքում: Նրանով է պետությունն ուժեղ, կայուն ու զարգացող: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հավելում է՝ աշխատող և արարող մարդը պետության ողնաշարն է: «Իր աշխատանքով և ստեղծած բարիքով կառուցում է պետության ողնաշարը: Ժամանակին արժևորվում էր դա և՛ աշխատանքի արժանապատիվ վարձատրության չափով, և՛ աշխատողի իրապես արժևորման եղանակով՝ ղեկավարության հարգանքից մինչև պետական ուշադրություն, հոգատարություն ու հարգանք: Այժմ դա բավականին նվազել է: Օրինակ՝ պետությունը, կարծես, իր գլխավոր ֆունկցիայից շեղվել է, իր գլխավոր պարտականությունը՝ մարդկանց համար արդարացի աշխատանք ստեղծելու և արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքով ապահովելու ֆունկցիան չի կատարվում: Կառավարությունն իր պարտականությունների տիրույթից դուրս է թողնում այս ամենը, և պարտականությունը գցում է մարդկանց վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է: Սա ոչ այլ ինչ է, քան կառավարության կամ կառավարության անդամների պատասխանատվությունից խուսափում արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու առումով: Ասել էր նաև՝ ցածր աշխատավարձերը ձեր վատ կրթության արդյունքն են: Այնինչ մեր իրականության մեջ ունենք երկու և ավելի մասնագիտություն ունեցող մարդիկ, ովքեր օրվա մեջ 12 ժամ և ավելի աշխատում են, բայց նույն բարձրաստիճան պետական պաշտոնյաների (ընդ որում՝ կիսագրագետ) աշխատավարձի նույնիսկ կեսը չեն ստանում: Այսօր 187 հազար մարդ գործազուրկ է, փնտրում է աշխատանք և չի գտնում: 950 000-ից ավելի մարդ էլ աշխատուժից դուրս է գտնվում և նրանց համար ընդհանրապես աշխատանքի առաջարկ գոյություն չունի։ Իսկ մնացած աշխատավոր հատվածը չի ստանում արժանապատիվ աշխատավարձ և չի կարողանում նույնիսկ առօրյա ծախսերը հոգալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ոլորտում շատ են նաև խնդիրները: Ոմանք կարծիք են հայտնում, որ անվերահսկելի է մասնավոր հատվածը, մյուսները պնդում են, որ օրենսդրությունը համապարփակ չէ, երրորդներն էլ հիշեցնում են՝ մարդիկ հարմարվում են աշխատանքային վատ պայմաններին, քանի որ չեն ցանկանում զրկվել աշխատանքից, որն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հնարավո՞ր է ոլորտում հասնել համակարգային լուծումների: «Հնարավոր է շատ հեշտ և արագ լուծումներ գտնել բոլոր խնդիրների պարագայում: Գործատուն միայն պետությունը չէ, գործատուները տարբեր են՝ կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և այլն, բայց պետության խնդիրն է օրենքների միջոցով ստեղծել բարենպաստ աշխատանքային միջավայր ու դաշտ, որպեսզի բոլորը պարտադիր ենթարկվեն դրան: Երբ ասում ենք, որ պետությունը կամ կառավարությունը պատասխանատու է արդարացի աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի համար, հենց միջավայրի ստեղծման, կառուցման առումով ենք ասում: Դրան հնարավոր է հասնել և՛ օրենքների, և՛ սոցիալ-տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելու պայմաններում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ վերջում նախաձեռնության ղեկավարն իր բարեմաղթանքի խոսքն է ուղղում աշխատավոր հայ մարդուն: «Պետք է արժևորենք հայ աշխատավորին, ոգեշնչենք և ասենք, որ առաջիկայում նրանք պարտադիր արժանանալու են և՛ արժանապատիվ վարձատրության, և՛ արդար աշխատանքի, և՛, իհարկե, մեծարման ու գնահատման, ինչն այսօր չկա: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին: Այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում: Մաղթում եմ համբերատարություն, տոկունություն, բեղմնավոր աշխատանք և սպասեն՝ մինչև առաջիկայում լինեն լավ և դրական փոփոխություններ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան

Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված